Դե Խեան հրաժարվել է տեղափոխվել «Ինտեր»

171

«Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 32-ամյա իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան մերժել է Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» առաջարկը, հաղորդում է Daily Record-ը։

Դե Խեան ցանկանում է վերադառնալ Իսպանիայի առաջնություն։ Նա Մադրիդի «Աթլետիկոյից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

«Ինտերը» փնտրում է փոխարինող կամերունցի դարպասապահ Անդրե Օնանային, որը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» միլանյան ակումբում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո։

«Ինտերը» դիտարկում է նաեւ Դոնեցկի «Շախտյորից» Անատոլի Տրուբինի եւ Մյունխենի «Բավարիայից» Յան Զոմերի տարբերակները։

Նախորդ հոդվածըՎարդան Հարությունյան. Կադաստրի թղթի իմաստը. Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըԱնդրե Օնանան «Ինտերից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»