Դե Խեան չորրորդ անգամ ճանաչվեց «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստ

421

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ավարտված մրցաշրջանում ակումբի լավագույն խաղացող են ճանաչել իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեային, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

31-ամյա դարպասապահը չորրորդ անգամ ճանաչվեց մրցաշրջանի լավագույն խաղացող, ինչ ռեկորդային ցուցանիշ է։

Երկուական անգամ այս մրցանակին արժանացել են հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ պաշտպաններ Լյուկ Շոուն ու Անտոնիո Վալենսիան։

Ավարտված մրցաշրջանում Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, բաց թողել 66 գոլ, 10 խաղում գոլ բաց չի թողել։ Դե Խեայի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիսի 30-ը։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Ռաֆայել Նադալը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄխիթարյանը չի երկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ