Դե Յոնգը «Բարսելոնայից» կտեղափոխվի «Կադիս»

499

Հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգը հունվարին «Բարսելոնայից» կտեղափոխվի «Կադիս»։ Կողմերը կկնքեն կես տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է Mundo Deportivo-ն։

31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է իսպանական «Սեւիլիային»։

Կատալոնական ակումբը դիմել է «Սեւիլիային» Դե Յոնգի վարձակալության պայմանագիրը վաղաժամ խզելու խնդրանով։ «Սեւիլիան» ընդառաջել է Չավիի գլխավորած թիմին եւ բանակցել «Կադիսի» հետ՝ հասնելով համաձայնության։

Դե Յոնգի պայմանագիրը «Սեւիլիայի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 7,5 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըԴեմբելեն ամուսնացել է
Հաջորդ հոդվածըԱրման Գրիգորյան. Չի հասկանում, որ սարսափելի խոստովանություն է դա