‘Դըպարդյեի օրինակով 500 ֆրանսիացիներ պատրաստվում են Բելգիայի քաղաքացիություն ընդունել ‘

824

Հանրահայտ դերասան Ժերար Դըպարդյեն ամենեւին միակ ֆրանսիացին չէ, որ ցանկանում է բելգիական քաղաքացիություն ստանալ, ըստ Interfax-ի, գրում է Le Figaro-ն:

Ֆրանսիական պարբերականը բելգիական խորհրդարանից տեղեկություն է ստացել, որ ներկայումս 500 ֆրանսիացի Բելգիայի թագավորության հպատակություն ստանալու դիմում է ներկայացրել: Շատերը այդ քայլին են գնացել, որպեսզի ազատվեն նախագահ Ֆրանսուա Օլանդի սահմանած՝ առավել բարեկեցիկ մարդկանցից գանձվող հարկերից:

Մասնավորապես, Բելգիայի քաղաքացի է փորձում դառնալ մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝  LVMH ընկերության սեփականատեր Բեռնար Առնոն:

Le Figaro-ն նշում է, որ հունվարի 1-ից Բելգիայի հպատակություն ստանալու կանոնները փոխվելու են: Դրանք խստացվելու են «շարքային» քաղաքացիների համար: Սակայն հայտնի մարիկ, հակառակը՝ ավելի հեշտ կստանան Բելգիայի քաղաքացիություն:

 

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» վերջին 5 տարվա ամենավատ արդյունքը ցույց տվեց’
Հաջորդ հոդվածը‘Վերին Լարսում մոտ հարյուր հայկական բեռնատարներ են կուտակվել’