‘Դըպարդյեն կհամալրի՞ Կոմկուսի շարքերը’

444

Ռուսաստանի Կոմկուսի քարտուղար, Պետդումայի պատգամավոր Վալերի Ռաշկինը պաշտոնական նամակ է ուղարկել վերջերս Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարված եւ ՌԴ քաղաքացիություն ընդունած աշխարհահռչակ դերասան Ժերար Դըպարդյեին՝ առաջարկելով նրան համալրել Կոմկուսի շարքերը:

«Եթե Դուք իսկապես սիրում եւ գնահատում եք մեր երկիրը, Դուք պետք է հասկանաք, որ Ռուսաստանը վտանգի մեջ է գտնվում: Ես Ձեզ առաջարկում եմ գնալ Ձեր կոմունիստ հոր հետքերով եւ մտնել Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցություն՝ պաշտպանելու համար նաեւ նրա (հոր) գաղափարները», — ըստ Interfax-ի, ասվում է Ռաշկինի նամակում:

«Ռուսաստանցի լրագրողներին հասցեագրված Ձեր ուղերձում Դուք Ռուսաստանը «մեծ ժողովրդավարության երկիր» եք անվանել: Սակայն Դուք չեք կարող չիմանալ, որ հարյուր հազարավոր ռուսաստանցիներ բողոքել են եւ շարունակում են բողոքել ընդդեմ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծարարությունների: Բայց գործող իշխանությունն այդ բողոքին պատասխանել է այլախոհների քրեական հետապնդումներով եւ հավաքների մասին օրենքի կտրուկ խստացմամբ», — իր նամակում գրում է կոմունիստ պատգամավորը: 

Նախորդ հոդվածը‘Մեսին՝ Ռոնալդուին. կհանդիպենք մարտին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Գտիր 1 տարբերություն’