‘Դժգոհ են բոլորը, բողոքում են քչերը (ֆոտոշարք)’

1495

Հարություն Գևորգյանը ֆեյսբուքում գրում է.

«Վերջին օրերին քաղաքում բողոքի ակցիաները չեն դադարում: Ձմեռ պապերը կամ, որ նույնն է՝ ՏՏ ոլորտի աշխատողները բողոքում են Պարտադիր կուտակային համակարգի դեմ, Պարույր Հայրիկյանը՝ Մաքսային միություն մտնելու դեմ, իսկ Նախախորհդարանը՝ Փակ շուկայի այլանդակման դեմ: Ուշագրավ է, որ բոլոր երեք ակցիաները տեղի են ունեցել շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, և հավաքել են երկու տասնյակից ոչ ավելի մարդիկ:

Այլ բան է դեկտեմբերի 10-ին Հայ ազգային կոնգրեսի կողմից կազմակերպած մարդաշատ երթը, որը միավորեց հասարակության լայն շերտերի ներկայացուցիչներին՝ անարխիստներից մինչև սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Միակ բանը, որ կարելի է ասել այս կապակցությամբ՝ Չարենցի պատգամն է. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է…»:

Նախորդ հոդվածը‘Արամ Կարապետյանը միաձայն վերընտրվել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ’
Հաջորդ հոդվածը‘Էմիլ Բուդաղյան. Լիսկայի մերձավորները սուտ տեղեկություններ են տարածում’