‘ԴԺՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել լրագրողի մահվան փաստով’

819

Երկուշաբթի գիշերը Դոնեցկում ուկրաինացի ուժայինների հրաձգությունից որովայնի շրջանում մահացու վիրավորվել է ռուսաստանյան «Առաջին ալիքի» օպերատոր Անատոլի Կլյանը: Ինչպես հաղորդել է այդ հեռուստաալիքը, լրագրողն սպանվել է զորամասերից մեկի մոտ, որտեղ խումբը ժամանել էր՝ ռեպորտաժ անելու նպատակով:

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուսաստանյան «Առաջին ալիքի» օպերատոր Անատոլի Կլյանի սպանության փաստով,  այսօր Դոնեցկում լրագրողներին հայտնել է ԴԺՀ վարչապետ Ալեքսանդր Բորոդայը: Այս լուրը հաստատել է  ԴԺՀ գլխավոր դատախազ Ռավիլ Խալիկովը:

Ընդ որում՝ Բորոդայը հայտարարել է, թե լրագրողի սպանությանը հանգեցրած իրավիճակն ստեղծվել է ինչ-որ նախաձեռնող խմբի կողմից՝ առանց ԴԺՀ իշխանությունների իմացության: Ըստ նրա՝ զինվորների մայրերի խումբն ավտոբուսով մոտեցել է զորամասին, որտեղ ծառայում են նրանց որդիները, որպեսզի պահանջի նրանց բաց թողնել տուն: «Անփութություն է թույլ տրվել, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Մենք ամենայն խստությամբ կպատժենք նրանց, ովքեր մարդկանց թույլ են տվել մոտենալ զորամասին»,- ասել է Բորոդայը: Նա նշել է, որ գրոհայինները չէին պլանավորել այդ զորամասի գրավումը: Հաղորդում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն. ամերիկացի կոնգրեսական’
Հաջորդ հոդվածը‘Թուրք նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրել է անգործության մեջ’