‘ԴԺՀ դադարեցրել է վճարել Կիեւին գազի համար’

1065

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը դադարեցրել է գազի համար  վճարել Կիեւին: Այս մասին տեղեկացրել է ԴԺՀ ժողխորհրդի նախագահ Անդրեյ Պուրգինը, փոխանցում է Դոնեցկի լուրերի գործակալությունը:

«Մենք այժմ դադարեցրել ենք վճարումները հաշվարկների համար: Դրանք դեռ չեն կատարվելու: Կտեսնենք ըստ իրավիճակի՝ այսուհետեւ էլ վճարելո՞ւ ենք մենք Ուկրաինային, թե՞ վճարելու ենք Ռուսաստանին»,- ասել է նա:

Ընդ որում, Լուգանսկի ժողովրդական հանրապետության մագիստրալային գազամուղների վարչության գլխավոր ինժեներ Վադիմ Տուպոյը РИА Новости-ին հայտարարել է, որ ԼԺՀ դեռեւս չի ստանում գազ ո′չ ռուսական, ո′չ ուկրաինական կողմից:

«Այժմ սողնակները փակ են: Հետագա զարգացումը դեռեւս անհայտ է, սպասում ենք հրամանին՝ որտեղից եւ ինչպես ստանալ գազը: Դեռեւս Ռուսաստանից մեր շրջան գազի մատակարարում չկա»,- հայտարարել է Տուպոյը: Ավելի վաղ, ԼԺՀ ղեկավար Իգոր Պլոտնիցկին հաստատում էր, որ հանրապետությունը «Գազպրոմից» վառելիք է սկսել ստանալ:

«Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը, «Коммерсантъ FM» ռադիոկայանի եթերում տեղեկացրել էր, որ Ռուսաստանից Դոնբաս գազի մատակարաման հարցը «Նաֆթոգազի» հետ համաձայնեցման ընթացքում է: Ընդ որում, Կուպրիյանովը ասել էր, որ վառելիքի մատակարարումը արդեն սկսվել է:

Փետրվարի 18-19-ը ԼԺՀ եւ ԴԺՀ ներկայացուցիչները հայտարարել էին այն մասին, որ Ուկրաինան դադարեցրել է գազի մատակարարումը ժողովրդական հանրապետությունների տարածք: Հաղորդվում էր, որ վառելիքը հազիվ կբավարարի մինչեւ երեկո: «Նավթոգազում» ասել էին, որ մատակարաման դադարեցումը կապված է ռազմական գործողությունների արդյունքում գազամուղների բազմաթիվ վնասվածքների հետ: 

Ռուսաստանի կառավարության նիստում վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել էր «Գազպրոմին», Էներգետիկայի նախարարության հետ համատեղ, Դոնբաս գազի մատակարաման հնարավորություն մշակել, որպես մարդասիրական օգնության շրջանին: Փետրվարի 19-ի երեկոյան, «Գազպրոմն» ու «Նաֆթոգազը» հայտարարել էին Դոնբաս գազի մատակարարումը սկսելու մասին: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի ԱԳՆ-ը հորդորել է ուշադրություն դարձնել ԼՂ հակամարտության գոտում լարվածությանը’
Հաջորդ հոդվածը‘Կիմ Չեն Ընը փոխել է սանրվածքը’