ԴԺՀ-ում մտադիր են միջազգային տրիբունալով դատել Տուրչինովին, Պոռոշենկոյին, Զելենսկուն

420

Դոնեցկի ժողովրդական հանրապետության իշխանությունները ռազմական հանցագործություններին առնչություն ունեցող ուկրաինացիների դեմ նախապատրաստվող միջազգային տրիբունալի շրջանակներում մտադիր են պատասխանատվության կանչել 2014 թ․ «հեղաշրջումից» հետո Ուկրաինայի ղեկավարներին՝ Ալեքսանդր Տուրչինովին, Պյոտր Պոռոշենկոյին և գործող նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ԴԺՀ խորհրդարան քրեական և վարչական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Ելենա Շիշկինան։

«Ռազմական հանցագործը միայն նա չէ, ում ձեռքին զենք կա, և որը սեղմում է ձգանը։ Դա նաև այն գեներալն է, որը հրաման է արձակում, այն նախագահներն են, -դրանք երեքն են եղել՝ նախագահի պաշտոնակատար Տուրչինովը, Պոռոշենկոն և Զելենսկին․- որոնք իրենց ստորագրություններով նացիստներին ուղարկել են Դոնբաս խաղաղ բնակչությանը սպանելու»,- ասել է Շիշկինան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան պարտավոր չէ թույլտվություն խնդրել Սիրիայում գործողություն անցկացնելու համար
Հաջորդ հոդվածըՆոր դատավոր են նշանակել նախագահի սպանության գործով