ԴԺՀ պատգամավոր․ Վարձկանների անվան տակ Ուկրաինա են մտնում արևմտյան հատուկ ստորաբաժանումներ

330

Արևմտյան հատուկ ստորաբաժանումների մեծ թվով մարտիկներ Ուկրաինա են գալիս որպես վարձկան, ընդ որում՝ նրանք գալիս են արդեն կազմավորված խմբերով, ТАСС-ի հետ զրույցում պատմել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության միլիցիայի փոխգնդապետ, խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Բաևսկին։

«Այսպես կոչված՝ վարձկանները հիմնականում արևմտյան հատուկ ստորաբաժանումների աշխատակիցներ են, որոնք իբր իրենց մոտ «ազատվել» են աշխատանքից ու եկել են Ուկրաինա՝ որպես վարձկան։ Ընդ որում՝ նրանք գալիս են արդեն ձևավորված խմբերով, պատրաստված մարդիկ, որոնք մասնագիտացել են նման գործողություններում»,- պարզաբանել է պատգամավորը։

Անցյալ շաբաթ ԼԺՀ ղեկավարի պաշտոնակատար Լեոնիդ Պասեչնիկը հարցազրույցում նշել էր, որ ՈՒԶՈՒ-ում կռվում են հազարավոր վարձկաններ ավելի քան 50 երկրներից, նրանց մի մասը ռազմական գործողություններին մասնացում է դեռ 2014 թվականից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌոնալդուի շնորհանդեսը «Ալ Նասրում» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՎուչիչ․ Ինը երկիր չեղարկել է ինքնահռչակ Կոսովոյի ճանաչումը