‘Դժվարանցանելի են մի շարք ավտոճանապարհներ ‘

848

Հունվարի 14-ի ժամը 11.30-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են:
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դժվարանցանելի է Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը, փակ են Արարատի մարզի Մրգավան գյուղի ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքների, Արագած և Ձորագլուխ գյուղերի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ապարանի, Արարատի տարածաշրջաններում և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է ձնաբուք: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
 

Նախորդ հոդվածը‘Աշոտյանը բացահայտել է «ծառին թառած տատիկների գաղտնիքը»’
Հաջորդ հոդվածը‘Նոբելյան մրցանակի 27 դափնեկիրներ՝ ընդդեմ «գեյերի դեմ օրենքի»’