‘Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Վարդենիս-Գեղաքար ավտոճանապարհները’

819

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Վարդենիս-Գեղաքար ավտոճանապարհները: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: 

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: 
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Նախորդ հոդվածը‘Եղանակ. սպասվում է փոփոխական ամպամածություն’
Հաջորդ հոդվածը‘Երեք տարի առաջ մարտի 2-ը հռչակվել է որպես Դիվանագետի օր ‘