‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’

973

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում  անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միկրոավտոբուսների, ամենագնացների համար, իսկ թեթև մարդատար ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Նախորդ հոդվածը‘Սքոուլզ. ««Մանչեսթեր Յունայթեդի»-ին փիլիսոփայություն պետք չէ, երկրպագուները հարձակողական ֆուտբոլ են ուզում»’
Հաջորդ հոդվածը‘Վաղվանից ջերմաստիճանը կնվազի’