‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’

934

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում  անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի տարածք), Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Արագածոտնի մարզի Ապարան  քաղաքններում և Արագած գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘Ամփոփիչ մրցաշար. Մարեյը հաղթեց Ֆերրերին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ֆաբրեգասը «Ռեալի» հետ վարած բանակցությունների մասին’