‘Դժվարանցանելի է Սոթք — Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց’

920

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք — Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: 

Տրանսպորտի և կապի նախարարությունն էլ տեղեկացնում է, որ մարտի  10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների  եղանակ է:  
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նախորդ հոդվածը‘Զինծառայողը ինքնաձիգից «կատակի համար» կրակել է եւ վիրավորել ծառայակցին ‘
Հաջորդ հոդվածը‘Արիեն Ռոբեն. «Զայրանում էի, երբ «Չելսիում» ինձ «բյուրեղապակյա» էին անվանում»:’