‘Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը’

776

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը,  ինչպես նաև Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակավտոճանապարհները:

Երևան-Սևան, Տիգրանաշեն-Զանգակատուն, Վանաձոր-Ալավերդի, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: 

 

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Ես եւ «Ռեալը» հարմար չենք իրար»’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. ««Լիվերպուլը» ֆանտաստիկ ակումբ է»’