‘«Դիանա Գրիգորյանը շարունակում է բռնաբարել եթերը»’

1920

 «Անկախ Հայաստան» ֆեյսբուքյան էջը անդրադարձել է Արմենիա հեռուստաընկերության հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանի աշխատաոճին՝ գրելով․

«Երբ եթերը ախտահանվեց սերիալներից, ինձ մոտ հույս առաջացավ, որ հայկական հեռուստաեթերը որակապես կբարելավվի, բայց մի քանի օր առաջ եթերում դարձյալ տեսա Դիանա Գրիգորյանին ու հասկացա, որ սխալվել եմ: «Բումերանգ» ու «Իմ մեծ, չաղ հայկական հարսանիք» ցածրորակ հեռուսանախագծերի ու մի շարք անորակ հեռուստասերիալների սցենարների հեղինակ սույն կինը իր ճռճռան ու փուչ բառապաշարով շարունակում է բռնաբարել եթերը:

Հիմա էլ նոր հաղորդում է սկսել «ՓԱԿԱԳԾԵՐԻՑ ԴՈՒՐՍ», ու էդ հաղորդումը սկսեց հետևյալ նախադասությամբ. «Հեռուստանախագիծ, որը ճեղքելու է երկաթե վարագույրով քողարկված իրականության մութ անկյունները, քանդելու է հասարակության մեջ արմատավորված հիվանդագին կարծրատիպերը, ընկեր է դառնալու յուրաքանչյուր քաղաքացու յուրաքանչյուր խնդրին: 
Այս հեռուստանախագիծը բարձրաձայնելու է այն, ինչը մինչ օրս ձայնի ազատություն չի ունեցել, դիմակազերծելու է դեմքեր ու դեպքեր, որոնց մասին դեռ չի խոսվել:…»

Էսպես շարունակ: 
Քանի դեռ հայկական եթերում չստացված պրոյեկտի ճակատագրով դիանագրիգորյաններն են՝ իրենց ձևերով ու պսևդոինտելեկտուալ դրսևորումներով, որակի բարձրացում ակնկալելը թուլամտություն է»։

Նախորդ հոդվածը‘Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը’
Հաջորդ հոդվածը‘Երկրաշարժի իմիտացիա ԱԻՆ-ից. Քաղաքացիները խուճապի մեջ էին. Ֆոտոշարք’