‘Դիդիե Բուրկհալթերն ընտրվել է Շվեյցարիայի նախագահ’

873

Շվեյցարիայի խորհրդարանը 2014 թ. համար համադաշնության նախագահ է ընտրել Դիդիե Բուրկհալթերին, որը գլխավորում է երկրի արտաքին գերատեսչության դեպարտամենտը: Ինչպես այսօր տեղեկացրել են շվեյցարական ԶԼՄ-ները, շվեյցարական աջ կենտրոնական արմատական-դեմոկարատական կուսակցության անդամ, 53-ամյա քաղաքական գործչի օգտին իր ձայնն է տվել քվեարկությանը մասնակցած 202 պատգամավորներից 183-ը:

Նախագահի պաշտոնում Բուրկհալթերը կփոխարինի Ուելի Մաուրերին, որը ներկայացնում է Շվեյցարիայի պահպանողական ժողովրդական կուսակցությունը:

Պաշտոնապես՝ նոր նախագահը պաշտոնը կստանձնի 2014 թ. հունվարի 1-ից: Համադաշնության օրենսդրության դրույթների համաձայն՝ նախագահն ընտրվում է մեկ տարի ժամանակով Դաշնային խորհրդի կազմից, որը երկրի բարձրագույն կոլեգիալ գործադիր մարմինն է: Ընդ որում՝ նախագահին իրավունք չունեն վերընտրել երկրորդ ժամկետի համար, նա շարունակում է աշխատել իր ղեկավարած գերատեսչությունում, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 406.61 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Ազատության հրապարակում տեղի կունենա ազատամարտիկների հերթական հանրահավաքը’