‘Դիդյե Դեշամ. Ես էլ երկու ականջ ունեմ’

800

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը շարունակում է հեռակա վեճը անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի հետ` հավաքականի դարպասապահ Ուգո Լյուրիսի շուրջ, որին Վիլաշ-Բոշը խաղային ժամանակ «Տոտենհեմում» գրեթե չի հատկացնում:

Օրերս այդ առթիվ Դեշամի մտահոգությանն ի պատասխան Վիլաշ-Բոաշը հայտարարել էր, որ ֆրանսիացի մասնագետի քննադատությունը իր մի ականջից մտնում, մյուսից դուրս է գալիս:

«Ես էլ երկու ականջ ունեմ: Եվ նրա ասածները իմ վրա ոչ մի տպավորություն չեն թողնում: Պետք է հասկանալ, որ մենք չենք խոսում մի խաղացողի մասին, որը պինդ նստած է պահեստայինների նստարանին: Լյորիսը փայլուն հանդիպում անցկացրեց Իսպանիայի դեմ, նա երեք անգամ մեզ փրկեց:

Այժմ Ուգոն ընդամենը մեկ խաղ է անցկացնում շաբաթվա ընթացքում: Իհարկե, նա ավելիին է ձգտում, բայց ցավոք, այս պահին դա այդպես չէ: Միգուցե հետագայում իրավիճակը նրա համար փոխվի դեպի լավը»,- Դեշամի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ուրուգվայի խորհրդարանի նախագահը ելույթ ունեցավ Ազգային ժողովում’
Հաջորդ հոդվածը‘«Հարավկովկասյան երկաթուղի»-ն փոփոխություններ է կատարել տոմսերի վերադարձման կարգում’