‘Դիեգո Գոդինը վնասվածք է ստացել’

901

«Ինտեր»-ի նորեկ Դիեգո Գոդինը վնասվածք է ստացել: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ուրուգվայցի խաղացողը վնասել է ձախ ազդրի մկանները: 

Ապաքինման վերաբերյալ դեռևս հստակ տեղեկություն չկա, սակայն նշվում է, որ ֆուտբոլիստը կլինի բժիշկների հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ 33-ամյա խաղացողը «ներաձուրիներ»-ին միացել էր ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Մալխաս Ամոյանը միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-ն իր պատմության մեջ 9-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)’