Դիեգո Կոստան կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

265

«Աթլետիկոյի» և «Չելսիի» նախկին հարձակվող Դիեգո Կոստան կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Վուլվերհեմփթոնը»։ ԱՊԼ-ի 6-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղի ընթացքում թիմի նորեկ Սաշա Կալայջիչը վնասվածք է ստացել և փոխարինվել ընդմիջմանը։ Հետագայում հայտնի է դարձել, որ «Շտուտգարտից» 18 մլն եվրոյով տեղափոխված ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել։

Նշվում է, որ «Վուլվերհեմփթոնը» ցանկանում է գնահատել Կոստայի ֆիզիկական վիճակը, որից հետո որոշում կկայացնի նրա հետ պայմանագիր ստորագրելու համար։ 33-ամյա բրազիլացի հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակ ունի։

Նախորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ «Ինտերի» հայտացուցակը
Հաջորդ հոդվածըՏիգրան Բարսեղյանը ընդգրկվել է Սլովակիայի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում