Դիեգո Կոստան պայմանագիր կկնքի «Վուլվերհեմփթոնի» հետ

287

Իսպանիայի հավաքականի, «Չելսիի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին հարձակվող, բրազիլացի Դիեգո Կոստան բուժզննում կանցնի անգլիական «Վուլվերհեմփթոնում» եւ կկքնի պայմանագիր, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

33-ամյա ֆուտբոլիստը ստացել է Մեծ Բրիտանիայի աշխատանքային վիզա եւ կկարողանա կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում։

Դիեգո Կոստայի նախորդ ակումբը բրազիլական «Աթլետիկո Մինեյրոն» էր, որտեղից հեռացել է այս տարի եւ ունի ազատ գործակալի կարգավիճակ։

Նախորդ հոդվածըԱդրբեջանը կրակ է բացել հարավարևելյան հատվածի մարտական դիրքերի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըUS Open․ Տիաֆոն հաղթեց Ռուբլյովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ