‘Դիեգո Կոստա.«Սկսել եմ խաղալ ընկերներիս հետ բակում: Հենց այնտեղ եմ դաստիարակվել, ընտրել ճանապարհը, որով այժմ գնում եմ»’

1014

Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան պատմել է, թե ինչն է ազդել խաղային որակների վրա: 

«Սկսել եմ խաղալ ընկերներիս հետ բակում: Հենց այնտեղ եմ դաստիարակվել, ընտրել ճանապարհը, որով այժմ գնում եմ: Այդ դպրոցն եմ անցել: 

Փողոցում ստիպված էիր խաղալ տղաների հետ, ովքեր ավելի մեծ էին: Այդ պատճառով սովորել եմ ոչ միայն այդ հնարքներին, այլեւ մարմինը կառավարելուն: Ստիպված էի գոյատևել»,- Կոստայի խոսքերը մեջբերում է Daily Star-ը:

 

Հիշեցնենք, որ Կոստան որակազրկվել էր երեք խաղով «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Էմրե Ջանի ոտքին կանգնելու համար:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի միջազգային պահուստները 2014 թ. կրճատվել են 34%-ով’
Հաջորդ հոդվածը‘ՔՊՌ-ն աշխատանքից հեռացրել է Ռեդնապին’