‘Դիեգո Մարադոնա. Երազում եմ եւս մեկ անգամ աշխատել Մեսիի հետ’

774

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան անդրադարձել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի խաղին:

«Երազում եմ եւս մեկ անգամ աշխատել Մեսիի հետ: Նա «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի իսկական առաջատարն է: Ժամանակին հենց ես նրա մեջ տեսա առաջատարի բնորոշ հատկանիշները:

Բացի այդ, Լիոնելը հրաշալի անձնավորություն է, ընտանիքին նվիրված մարդ: Եւ մի մոռացեք, որ նա ընդամենը 25 տարեկան է»,- նշել է Մարադոնան:

Հիշեցնենք, որ 2008-2010 թվականներին Մեսին Արգենտինայի հավաքականում խաղացել է Դիեգո Մարադոնային գլխավորությամբ:

Նախորդ հոդվածը‘Սերժը «ոչ» է ասել. Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունեցավ Ազատության հրաարակում’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Այս իրավիճակը իշխանությանը պետք է ստիպի ելքեր գտնել’