‘Դիեգո Մարադոնա. Շատ լավ արեց Մոուրինյոն, որ Կասիլյասին ուղարկեց պահեստայինների նստարան’

1009

Լեգենդար  արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան իր կարծիքն է հայտնել «Ռեալի» եւ «Բարսելոնայի», Ռոնալդուի եւ Մեսիի միջեւ մրցակցության մասին:

«Կարծում եմ, որ Մոուրինյոն շատ լավ է արել, որ Կասիլյասին պահեստայինների նստարան է ուղարկել: Նա ցույց տվեց, թե ով է թիմում գլխավորը: Հենց նա է մարզիչը, չնայած կողքից մարդիկ ինչ ասես խոսում են:

Իմ կարծիքով, որ Ժոզեն ֆենոմենալ է: Գվարդիոլայի հետ միասին նրանք ցույց տվեցին, որ վառ անհատականություններ են:

«Ռեալի» եւ «Բարսելոնայի» միջեւ տարբերություն այս տարի մի փոքր գերագնահատված է, չնայած մադրիդցիները տառապում են անկայունությունից, իսկ «Բարսելոնան»՝ ոչ:

Ես Ռոնալդուի եւ Մեսիի միջեւ աննատական մրցամարտ չեմ տեսնում. երկուսն էլ մեզ ուրախություն են պարգեւում: Պորտուգալացին շատ համարձակ է գնդակի համար պայքարում, եւ եթե նա այմանագիրը չերկարաձգի, ապա դա ուժեղ հարված կլինի «Ռեալին»:

Եթե «Բարսայում» կա Մեսի, ապա «Ռեալում» պետք է լինի Կրիշտիանու Ռոնալդու: Եթե Ռոնալդուն լքի Մադրիդը, ապա «Բարսելոնան» մեծ առավելություն կստանա»,- Մարադոնայի խոսքն է մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը‘Նախագահի 12 թեկնածու կա արդեն. այդ թվում եւ մի կարատիստ ‘
Հաջորդ հոդվածը‘Կատյա Գրիգորյան. Լևոն Տեր Պետրոսյանը որևէ տարիքում չի դադարի լինել Լևոն Տեր Պետրոսյան ‘