‘Դիեգո Սիմեոնեին որակազրկում է սպասվում’

1361

 Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարղ է  7 հանդիպումով որակազրկվել  Իսպանիայի սուպերգավաթի հանդիպման ժամանակ մրցավարի հետ վիճելու համար:

Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում հանդիպման 4-րդ մրցավարի հետ բուռն վեճի բռնվելու համար յոթխաղյա որակազրկում է սպառնում:

Այս մասին հայտնում է AS-ը եւ հիշեցնում, որ «Ռեալի» դեմ խաղում Սիմեոնեն վերոնշյալ դրվագի վերջնարդյունքում հեռացվել էր տրիբունա:

Նշենք նաև, որ «Ատլետիկոն» առանց իր մարզչի էլ կարողացավ հաղթել «Ռեալին» և նվաճել Սուպերգավաթը: Հավելենք նաև, որ 

Լա լիգայի մեկնարկային 7 տուրերում «Ատլետիկոն» մրցելու է «Ռայո Վալեկանոյի», «Էյբարի», «Ռեալի», «Սելտայի», «Ալմերիայի», «Սևիլիայի» և «Վալենսիայի» հետ:

Նախորդ հոդվածը‘Եվրոպական առաջնություններում պայքարը շարունակվում է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-«Էլչե». Այսօր կատալոնացիների կազմում չի լինի Նեյմարը’