Դիեգո Սիմեոնեի որդին կտեղափոխվի «Նապոլի»

235

Մադրիդի «Աթելտիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին կարիերան կշարունակի իտալական «Նապոլիում», հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Ջովանի Սիմեոնեն «Վերոնայից» կտեղափոխվի նեապոլյան ակումբ եւ հանդես կգա վարձակալությամբ։ Մեկ մրցաշրջանի համար «Նապոլին» կվճարի 3,5 միլիոն եվրո։

Հաջորդ ամռանը «Նապոլին» հնարավորություն կունենա 12 միլիոն եվրոյով գնել 27-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքը։

Իտալիայի անցած առաջնությունում Ջովանի Սիմեոնեն խփել է 17 գոլ եւ ռմբարկուների մրցավազքում կիսել չորրորդ տեղը «Ռոմայի» անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամի հետ։

Նախորդ հոդվածը«Ինտերը» հաղթել է՝ 11:0, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ
Հաջորդ հոդվածըԻբրահիմովիչի որդիները կխաղան «Միլանի» պատանեկան թիմերում