Դիեգո Սիմեոնեն կհեռանա «Աթլետիկոյից»

189

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կհեռանա իսպանական ակումբից, հաղորդում է El Chiringuito TV-ն։

Արգենտինացի մասնագետն իր որոշման մասին արդեն հայտնել է «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Անխել Խիլին։ Սիմեոնեն պաշտոնը կլքի այս մրցաշրջանի ավարտից հետո։

52-ամյա Սիմեոնեն «Աթլետիկոն» գլխավորում է 2011 թվականից։ Նրա օրոք մադրիդյան թիմը դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի լիգայի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր, երկու անգամ էլ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, նաեւ մեկական անգամ նվաճել է Իսպանիայի գավաթն ու սուպերգավաթը։

Նախորդ հոդվածը«Ինտերը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Պարմային» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱրսեն Զախարյան․ Հայաստանի անձնագիր ստանալու մտադրություն հիմա չունեմ