‘
«Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ թիմը ուժեղ է իր թիմային ոգով: Նրա խոսքով, իր թիմում չկան 80 մլն եվրո արժողությամբ ֆուտբոլիստներ, սակայն արդյունքի կարողանում են հասնել:
– Կարծում եմ, կարելի է ասել այն մասին, որ «Ատլետիկոն» ոչ մեծ հեղափոխություն է արել եվրոպական ֆուտբոլում,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում, – goal.com-ը: – Մենք ֆինանսական հնարավորություններով զիջում ենք «Բարսելոնային», «Բավարիային», «Ռեալին», «Մանչեսթր Յունայթեդին» և «Յուվենտուսին», սակայն կարողացանք Չեմպիոնների լիգայում բարձր արդյունք գրանցել: Մենք չունենք 80 մլն խաղացողներ, բայց ունենք միահամուռ թիմ:
‘