‘Դիեգո Սիմեոնե.«Թունելում չեմ փնտրել Նեյմարին և չեմ վիրավորել մրցավարին»’

873

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հերքել է իսպանական մամուլում տարածված լուրերը, թե նա կատալոնական «Բարսելոնայի» հետ հանդիպումից հետո արգեսիվ պահվածք է ցուցաբերել: Արգենտինացի մասնագետին, մասնավորապես, մեղադրում էին մրցավար Խեսուս Խիլյա Մանսանոյին վիրավորական ժեստեր ցուցադրելու, ինչպես նաեւ կատալոնական ակումբի բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ հարաբերություններ պարզելու մեջ: 

«Սուտ է այն ամենը, ինչ գրվել է: Թունելում չեմ փնտրել Նեյմարին եւ չեմ վիրավորել մրցավարին»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերում է AS-ը:

Նախորդ հոդվածը‘Australian Open. Հայտնի է չեմպիոնուհու անունը (տեսանյութ, լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ո՞ր համարի մարզաշապիկով հանդես կգա Խուան Կուադրադոն’