‘Դիեգո Սիմեոնե.« Խաղից հետո հպարտության զգացողություն մնաց: Խաղը տպավորեց ինձ»’

1089

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծիք է հայտնել «Բարսելոնայի» դեմ Լա Լիգայի 22-րդ տուրի հանդիպման (1:2) մասին, որը մադրիդցիներն ավարտել է 9 ֆուտբոլիստներով:

«Խաղից հետո հպարտության զգացողություն մնաց: Խաղը տպավորեց ինձ:

Լուսի Սուարեսը ֆուտբոլիստ է, ով թիմերի միջև տարբերություն է ստեղծում. նա կատարյալ խաղացող է:

Մենք նմանատիպ էնտուզիազմով խաղալու ենք նաև «Էյբարի» դեմ մեր առաջիկա մրցավեճում»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում «Ատլետիկոյի» թվիթերյան էջը:

Նախորդ հոդվածը‘Վալդես. Ուրախ եմ, որ 8 ամիս միայնակ աշխատելուց հետո խաղադաշտ վերադարձա (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտ Լևանդովսկի. «Գվարդիոլան գիտի իր ապագա ակումբի անունը»’