‘Դիեգո. Վերջ Մագատի բռնապետությանը’

996

Գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբի կիսապաշտպան Դիեգոն իր հիացմունքն է հայտնել, որ նախորդ շաբաթ թիմի գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը պաշտոնանկ է արվել: Այժմ «Վոլֆսբուրգին» ժամանակավորապես ղեկավարում է Լորենց Գյուտներ-Կոստները:

«Մագատի հեռանալուց հետո մենք վերջապես մեզ ազատ զգացինք: Այժմ մենք չենք վախենա որեւէ սխալ անել, ինչպես իր օրոք էր: Մենք ուժեղ թիմ ենք, սակայն մարզիչի գործոնի պատճառով չէինք կարողանում լիարժեք օգտագործել մեր ներուժը: Այժմ մենք ազատվել ենք Մագատի բռնապետությունից.  դա գերազանց է»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում TMW-ն:

Նշենք, որ Մագատի պաշտոնանկությունից հետո Գերմանիայի Բունդեսլիգայի իր առաջին խաղում «Վոլսֆբուրգը» հյուրընկալվելիս 4:1  հաշվով հաղթեց «Ֆորտունային» եւ լքեց մրցաշարային աղյուսակի վերջին տեղը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն առաջին ինքնախոստովանական ցուցմունքը տվեց ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի գիտնականները գտել են ձնե մարդու հետքերը ‘