‘ Դիեգո Ֆորլանն ավարտում է միջազգային կարիերան’

716

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Դիեգո Ֆորլանը հայտարարել է, որ այլևս հանդես չի գալու ազգային ընտրանու կազմում։ 35-ամյա ֆուտբոլիստն այժմ խաղում է ճապոնական «Սերեսո Օսակա» ակումբում։

«Որոշեցի Ուրուգվայի հավաքականում ելույթներս դադարեցնել, քանի որ կանգ առնելու ժամանակն է։ Տարիքիս պատճառով ֆիզիկապես վատ չեմ զգում, ընդհակառակը, կարծես իմ լավագույն տարիները լինեն, սակայն ամեն ինչ մի օր ավարտվում է։

Ուրուգվայի հավաքականում պետք է ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ խաղան, իրենց ուժերը փորձեն Ամերիկայի գավաթի առաջիկա խաղարկությունում և Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերում»,-ասել է ֆուտբոլիստը, ով Ուրուգվայի հավաքականում նորամուտը նշել է 2002 թվականին՝ մասնակցելով Աշխարհի 3 առաջնությունների։

Ընդհանուր առմամբ, Ֆորլանը Ուրուգվայի հավաքականի մարզաշապիկը կրել է 112 հանդիպումներում, խփել 36 գոլ։

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն ուժի մեջ է թողել Զլատան Իբրահիմովիչի ստացած կարմիր քարտը(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կարագեր. «Իբրահիմովիչի հեռացման ժամանակ «Չելսիի» ֆուտբոլիստների պահվածքը խայտառակություն էր» ‘