‘Դիլիջանում գրանցվել է գնաճի ամենաբարձր ցուցանիշը’

904

2012 թ. հոկտեմբերին 2011 թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.7%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 97.2%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.8%, իսկ ծառայությունների սակագներինը՝ 101.8%: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: 
2012 թ. հունվար-հոկտեմբերին արձանագրվել է սպառողական գների 0.03% միջին ամսական նվազում (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում գրանցվել է 0.1% հավելաճ): 

2012 թ. հոկտեմբերին 2011 թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.4%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`103.5%, ոչ պարենային ապրանքներինը` 105.7%, իսկ ծառայությունների սակագներինը` 102.3%, իսկ հունվար-հոկտեմբերին` 2011 թ. հունվար-հոկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 102.4%, 102.0, 104.4 և 102.1%: 

2012 թ. հոկտեմբերին 2010 թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 108.7%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 109.7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 110.2%, ծառայությունների սակագներինը՝ 106.3%: 

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.4-2.0% հավելաճ, ընդ որում` գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Դիլիջանում: 

Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.3%-ով:

Նախորդ հոդվածը‘Ըստ ՌԴ դեսպանի՝ Ղարաբաղում օդանավակայանի գործարկումը լրջորեն կսրի իրադրությունը տարածաշրջանում’
Հաջորդ հոդվածը‘Ով է Սերժ Սարգսյանին դիմավորել Փարիզի «Օռլի» օդանավակայանում ‘