‘Դինամո (Մոսկվա) — «Շախտյոր»՝ 2:1. Մխիթարյանը գոլի հեղինակ’

962

Դոնեցկի «Շախտյորը» Անթալիայում ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպում անցկացրեց Մոսկվայի «Դինամոյի» հետ եւ պարտվեց 1:2 հաշվով:

Բոլոր գոլերը գրանցվեցին 2-րդ խաղակեսում: «Դինամոն» նախ 60-րդ, իսկ այնուհետեւ 80-րդ րոպեին երկու գոլ խփեց: 82-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրճատեց հաշիվը, սակայն «հանքափորներին» ավելին անել չհաջողվեց եւ դինամոյականները հաղթեցին նվազագույն հաշվով:

Մխիթարյանը «Շախտյորի» կազմում մասնակցեց ամբողջ  հանդիպմանը:

«Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան) – «Շախտյոր» (Դոնեցկ, Ուկրաինա) – 2:1 

Կեւին Կուրանյի, 60, Կրիստիան Նոբոա, 79 – Հենրիխ Մխիթարյան, 82

Նախորդ հոդվածը‘ՀՀՇ արտահերթ համագումարի որոշումը ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարի հայտարարությունը ‘