‘«Դինամո» — «Ռուբին»` 3:0. Բերեզովսկին անանցանելի էր’

891

Ռուսաստանի առաջնության մեկնարկը տապալած Մոսկվայի «Դինամոն» նոր մարզիչի՝ Դան Պետրեսկուի օրոք շարունակում է գերազանց հանդես գալ առաջնությունում: Այս անգամ դինամոյականները ոչ մի հնարավորություն չթողեցին Կազանի «Ռուբինին» եւ «Խիմկի Արենայում» 3:0 հաշվով հաղթեցին մրցակցին: Սա «Դինամոյի» չորրորդ անընդմեջ հաղթանակն էր:

Նշենք, որ հանդիպումն անցավ առանց մարզասերների, քանի որ նախորդ տուրի «Դինամո» — «Զենիթ» հանդիպման միջադեպի պատճառով մարզադաշտը որակազրկվել էր:

Դինամոյականների դարպասը պաշտպանեց Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին, որը բավական վստահ հանդիպում անցկացրեց՝ մի քանի դրվագում փրկելով իր թիմին:

Այս հաղթանակից «Դինամոն» 27 միավորով բարձրացավ 9-րդ տեղ, իսկ «Ռուբինը» 5-րդն է` 31 միավոր:

Ռուսաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Դինամո» — «Ռուբին»` 3:0

Յուսուպով՝ 21, Ջուջակ՝ 30, Կեւին Կուրանյի՝ 70

Նախորդ հոդվածը‘Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է 200 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Կյանքից հեռացել է «Ակվարիում» ռոք խմբի թմբկահարը’