Դիվանագետ․ Արևմուտքի գործողություններն այլևս անպատիժ չեն մնա

461

Արևմուտքի այն գործողությունները, որոնք առնչվում են Ռուսաստանի անվտանգության հարցերին, այլևս անպատիժ չեն մնա, հայտարարել է  Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինության վերահսկման հարցերով բանակցություններում ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը։

«»Աղվեսն այլևս չի սողոսկի հավաբուն, քանի որ այնտեղ աղվեսախեղդի փոխարեն արդեն մեծ գելխեղդ է»,- հայտարարել է դիվանագետը YouTube-ի «Соловьев Live» ալիքի եթերում։

Դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ պայմանագրերի նախագծերը անվտանգության երաշխիքների մասին։ Փաստաթղթերն արդեն փոխանցվել են Վաշինգտոնին ու նրա դաշնակիցներին։

Նախագծի կետերից մեկով առաջարկվում է, որ ՆԱՏՕ-ն երաշխիքներ տա դաշինքը Ուկրաինայի տարածքում չընդարձակելու վերաբերյալ։ Ինչպես РИА Новости-ին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, եթե ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը չարձագանքեն անվտանգության երաշխիքների վերաբերյալ  Ռուսաստանի Դաշնության պահանջներին, ապա դա կարող է հանգեցնել դիմակայության  նոր սրացման։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ դատարանը հեռացել է վճիռ կայացնելու Գիսլեյն Մաքսվելի գործով
Հաջորդ հոդվածը«ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԹՇՆԱՄԻՆ»