Դիվանագետ․ ՀԱՊԿ-ը և ՇՀԿ-ն շատ հատվող գծեր ունեն

279

ՀԱՊԿ-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը շատ հատվող գծեր և շփման հարցում շահագրգռություններ ունեն, ռուսաստանցի լրագրողներին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է ՇՀԿ գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բախտիեր Խակիմովը։

Պատասխանելով ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի փոխգործակցության մակարդակի վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ այդ կազմակերպությունների միջև «դեռ 2007 թ․ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որի հիման վրա մշտական շփումներ են պահպանվում, և համատեղ աշխատանք է կատարվում»։

Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնվել է 2001 թ․։ Դրան մասնակցում են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։ Դիտորդ պետություններ են՝ Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը, Մոնղոլիան, գործընկեր երկրներ են՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄինչ ընտրությունները Էրդողանի և Ասադի հանդիպումը քիչ հավանական է
Հաջորդ հոդվածըOտարերկրյա գործակալների մասին օրինագիծը քննարկվում է ցույցերի ուղեկցությամբ