‘Դիվանագետ. Ադրբեջանում բարգավաճում են ռասիզմն ու այլատյացությունը’

796

ՄԱԿ Անվտանգության խորհուրդն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումները, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել 1994 թվականին` նույն Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով: ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում այդ մասին հայտարարել է Հայաստանի ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանը՝ հիշեցնելով, որ ադրբեջանական կողմը գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը:

«Ադրբեջանը միակ երկիրն է, որը պարծենում է իր ռազմական բյուջեով, դա օգտագործում որպես սպառնալիք Հայաստանի հասցեին` միևնույն ժամանակ խոսելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին: Սա վկայում է այն մասին, որ Բաքվի իշխանությունները երկակի քաղաքականություն են վարում՝ միաժամանակ հայտարարելով ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու պատրաստակամության մասին և սպառնալով մարտական գործողությունների վերսկսմամբ»,- նշել է նա: Ընդ որում՝ Կաժոյանն ընդգծել է, որ եթե փախստականներին վերադարձնելու Ադրբեջանի իշխանությունների ցանկությունն անկեղծ է, ապա նրանք պարտավոր են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ու նրա պահանջները: «Հաշվի առնելով Բաքվի իշխանությունների բոլոր պաշտոնական հայտարարությունները` կարելի է նշել, որ մենք գործ ունենք մի երկրի հետ, որտեղ բարգավաճում են ռասիզմն ու այլատյացությունը»,- ընդգծել է դիվանագետը: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ն Ադրբեջանի հետ կիսում է 3-րդ տեղը ԶԼՄ-ների ազատության աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Ֆոտոշարք դատարանից’