‘Դիվանագիտական ծառայության մարմինները 3 ամսում 217 մլն դրամ նվեր են ստացել’

943

2014թ. երկրորդ եռամսյակում օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին նվիրաբերվել է մոտ 217 մլն դրամ, իսկ ծախսը կազմել է ավելի քան 200 մլն դրամ, տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Այս ցուցանիշները կառավարության որոշմամբ հաշվառվել են ընթացիկ տարվա պետբյուջեում: 
ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացնել մոտ 20 մլն դրամ` 2014թ. երկրորդ եռամսյակում սիրիահայերին տրամադրված ՀՀ անձնագրերի պետական տուրքի վճարը փոխհատուցելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթեց ԱՊОԵԼ-ին(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» և «Շալկեն» բաժանվեցին խաղաղությամբ(տեսանյութ)’