‘Դիվերսիայի եւս մեկ փորձ. ունենք մեկ զոհ’

2085

ԼՂՀ ՊՆ-ն հայտնում է, որ դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ),  ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- նշում է ՊՆ-ն: Նշվում է նաեւ, որ դեկտեմբերի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները:

«Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /143 արկ/, 82 /258 արկ/, 120 /25 արկ/ միլիմետրանոց ականանետերից,  ՀՀՆ-9 /1 արկ/, ՀԱՆ-17 /40 արկ/ և ՌՊԳ-7 /3 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև զրահատեխնիկա (տանկ /3 արկ/), ԶՈւ-23-2 /2 արկ/ տիպի զենիթային և TR-107 /1 արկ/ տիպի հրթիռային կայանքներ:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»:

 

 

Նախորդ հոդվածը‘Վան Գալ. «Շոկի մեջ եմ Մոուրինիոյի հեռացումից»’
Հաջորդ հոդվածը‘Նամակ անցյալից. Թալեաթ փաշա ‘