‘Դիտահորի փլուզման հետևանքով Մոսկվայում երկու հայ բանվոր է զոհվել’

1378

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երեկոյան ժամը 7-ին, Մոսկվայում՝  Բուրդենկոյի անվան հոսպիտալի հարևանությամբ: Դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է ողջ դուրս բերել ընդամենը մեկ բանվորի: Մյուս չորսին օգնության հասած բժիշկները անկարող էին փրկել: Նախնական տվյալների համաձայն բոլոր չորս զոհվածները նախկին Խորհրդային Միության երկրներից են եղել,- հայտնում է Life News Online-ի թղթակիցը:

Զոհվածների ցուցակը.

  1. Ավագյան Գ. Վ., ծնվ. 980թ., ՀՀ քաղաքացի
  2. Բիչախյան Մ.Վ., ծնվ 1982թ, ՀՀ քաղաքացի
  3. Մոտ 30 տարեկան երիտասարդ, ինքնությունը անհայտ է
  4. Մոտ 32-33 տարեկան տղամարդ, ինքությունն անհայտ է

Անց է կացվում նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի քաղաքացին ձերբակալվել է հայկական բանակում չծառայելու համար’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Մաեստրո Դուրյանը կդառնար 90 տարեկան’