‘Դիտորդները խախտումների մասին սրճարանում են խոսում. Մամուլ’

1215

Երեկ «Հայկական ժամանակի» թղթակիցը լսել է, թե ինչպես է ԵԱՀԿ դիտորդը իր ընկերոջը պատմում Նոր Նորքի ընտրատարածքներից մեկում իր տեսածի մասին: Դա տեղի է ունեցել սրճարանում, երբ դիտորդը դիտավորյալ կամ ակամա ահագին բարձր է խոսել:

Նա պատմել է, որ հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկները դնում էր Սերժ Սարգսյանի թերթիկների վրա, հաշվարկը ընդհատում էր, նյարդայնացած դուրս ու ներս անում: Դիտորդը անընդհատ կրկնել է, որ եթե իր ներկայությամբ է նման բաներ կատարվել, ուրեմն ինչ է կատարվել այն տեղամասերում, որտեղ դիտորդներ չեն եղել: Նա ասել է, որ հասկանում է, որ ինքը և իր դիտորդ-գործընկերները պետք է քաղաքականապես կոռեկտ լինեն, բայց դա չի նշանակում, որ պետք է սխալ զեկույցներ ներկայացնեն: Ի վերջո թերթի թղթակիցը հետաքրքրվել է արդյոք իր տեսած խախտումները տեղ գտել են զեկույցում: Դիտորդը դրական է պատասխանել և հրաժարվել է այլ հարցերի պատասխանել: Թերթին հաջողվել է ճշտել նրա անունը` Ալեսանդր Զանոտա:

Նախորդ հոդվածը‘ Սամվել Բալասանյանին ընտրություններից հետո գյումրեցիները Րաֆֆու Սամվել են ասում’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը չի գա Ազատության հրապարակ. Մամուլ’