‘Դիրքերում գտնվող զինվորականի Մարտակերտից տեղափոխված կինը երեխա է ունեցել’

2095

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղից ապրիլի 5-ին Աշտարակի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք տեղափոխված «Քնարիկ Հարությունյանը 3-րդ արու զավակը պարգևեց ամուսնուն, որը զինվորական է և գտնվում է դիրքերում»: 29-ամյա մոր և երեխայի առողջական վիճակը բավարար է: Երեխան ծնվել է 3100գ քաշով, հասակը` 51սմ: Ծննդկանը և փոքրիկը դուրս կգրվեն վաղը»:

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը Ազգային գվարդիա ստեղծելու հրամանագիր է ստորագրել’