‘Դի Կանիո. Այսօր Անգլիայի գավաթի խաղում հաղթանակը ինձ համար համարժեք կլինի Մադոննայի հետ սեքսին’

965

Անգլիայի ֆուտբոլի առաջին լիգայում հանդես եկող «Սուինդոն Թաունի» գլխավոր մարզիչ, իտալացի Պաոլո դի Կանիոն վճռական է տրամադրված Անգլիական լիգայի Գավաթի խաղարկությունում «Ասթոն Վիլայի» հետ հանդիպմանը:

«Երբ «Վեսթ Հեմի» կազմում 2001 թվականին ես Անգլիայի Գավաթում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը խփեցի հաղթական գնդակը, հիանալի էր տեսնել, թե ինչպես են քո թիմի ինը հազար երկրպագու գժվում եւ տոնում արտագնա հաղթանակը: Ինձ համար դա նույնն էր, ինչ սեքսը Մադոննայի հետ: «Ասթոն Վիլայի» նկատմամբ հաղթանակը, իմ մոտ՝ արդեն որպես մարզիչ, նույն զգացումները կառաջացնի: Կլինի՞ դա ավելի քաղցր, քան՝ Մադոննայի հետ սեքսը: Դե, չգիտեմ: Սկզբից եկեք հաղթանակի հասնենք»,- Դի Կանիոյի խոսքն է մեջբերում Campionat.com-ը:

Նշենք, որ «Սուինդոն» — «Ասթոն Վիլա» հանդիպումը կկայան այսօր՝ հոկտեմբերի 30-ին:

 

Նախորդ հոդվածը‘Գոռ Ղլեչյան. «Զոն նայողների» առկայությունը չի վնասում ՔԿՀ ներքին կանոնակարգին’
Հաջորդ հոդվածը‘«Օսկար» չստացած դերասանների թոփ-տասնյակը. Հոլիվուդի լավագույն «անհաջողակները» (Ֆոտոշարք)’