‘Դի Մաթեո. «Պետք է ներողություն խնդրենք «Շալկե»-ի երկրպագուներից մեր խաղի համար»’

881

«Շալկե»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մաթեոն մեկնաբանել է ռուրյան դերբին: Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Շալկե»-ի նկատմամբ:

«Դժվար օր է: Առաջին հերթին պետք է երկրպագուներից ներողություն խնդրենք մեր խաղի համար: Մենք ամեն ինչ լիովին այլ կերպ էինք պլանավորել: Առաջին տասը րոպեներին լավ էինք տրամադրված, բայց հետո չկարողացանք վերահսկել խաղը:

Հենց տիրում էինք գնդակին, անմիջապես էլ կորցնում էինք այն: Այդ կերպ մենք նախաձեռնությունը հանձնեցինք մրցակցին և արժանիորեն պարտվեցինք»,- Դի Մաթեոյի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Ռոյսը կարիերայի ընթացքում առաջին անգամ 5 խաղում անընդմեջ գոլ է խփել’
Հաջորդ հոդվածը‘Ռոջեր Ֆեդերերը հաղթել է Նովակ Ջոկովիչին(տեսանյութ)’