Դի Մարիան հեռացավ «Յուվենտուսից»

178

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ազատ գործակալի կարգավիճակում հեռացավ Թուրինի «Յուվենտուսից»։ Այդ մասին 35-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցիալական ցանցերում արած գրառումով։

«Ես հեռանում եմ հանգստությամբ մի մարդու, ով տվեց ամեն ինչ, որպեսզի օգնի ակումբին շարունակել նվաճել տիտղոսներ, բայց չստացվեց։ Հեռանում եմ անհաջողության դառնահամով։ Շնորհակալ եմ գործընկերներիս սիրո համար։ Առաջին օրվանից ես ինձ տանն էի զգում»,- գրել է Դի Մարիան։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում 7 մրցաշրջան անցկացնելուց հետո Դի Մարիան «Յուվենտուսին» միացել էր անցած ամռանը։ Նա իտալական թիմում մասնակցել է 26 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Դի Մարիան հանդես է եկել նաեւ պորտուգալական «Բենֆիկայում», Մադրիդի «Ռեալում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։

Նախորդ հոդվածը«Բորուսիա Մ․»-ն ունի նոր գլխավոր մարզիչ
Հաջորդ հոդվածըԽերսոնի մարզում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել