‘Դմիտրի Ադբաշյան. Ստեփանակերտի օդանավակայանում չվերթները իրականացնելու են մի քանի ավիաընկերություններ ‘

976

«Քաղաքացիական չվերթները կսկսենք, երբ լուծենք մի շարք խնդիրներ, նախ՝ պատրաստ չի օդանավը, օդանավակայանում պակասում են երկու-երեք սարքավորում, որոնք պետք են սառույցը, դաշտը և վազքուղին մաքրելու համար: Այդ սարքերը արդեն պատվիրված են, երբ կգան Ստեփանակերտ, կսկսենք թռիչքները»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:

Վերջինս նշեց, որ հայտնի են, թե որ ավիաընկերություններն են իրականացնելու չվերթները, սակայն չի կարող հայտնել անունները, քանի որ դա  կոմերցիոն գաղտնիք է: Միայն տեղեկացրեց, որ սպասարկելու են ոչ թե մեկ, այլ մի քանի ընկերություններ:

Ադբաշյանի խոսքով՝ Ստեփանակերտի օդանավակայանն առայժմ միջազգային կոդ ունենալու կարիք չունի, քանի որ չվերթները լինելու են միայն Երևանի ուղղությամբ, իսկ հետագայում հնարավոր է, որ Ստեփանակերտից չվերթներ իրականացվեն նաև միջազգային ուղղություններով:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի դատարանները չեն հանձնվում’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան սեփական արտադրության ավիակիր կունենա’