‘Դմիտրի Հարությունյանը կալանավորվեց’

1445

Քիչ առաջ Երեւանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատարանը Դմիտրի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանք: iLur.am-ի հետ զրույցում Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը կատարվածը համարեց որպես «ակնհայտ ապօրինի դատական ակտ»: Սահակյանը նշեց, որ այն նույնքան ապօրինի էր, որքան որ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Լուսինե Սահակյանը նշեց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել ակտիվիստ, Նախախորհրդարանի անդամ,  ռազմական բժիշկ Դմիտրի Հարությունյանը: Ակտիվիստի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ակտիվիստը հրաժարվել է ցուցմունք տալ որպես կասկածյալ:

Հիշեցնենք նաեւ, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երաշխավորագիր է ներկայացրել Նախախորհրդարանի անդամի խափանման միջոցը փոխելու համար:

 

 

Նախորդ հոդվածը‘Միխայել Բիլեկը լավատես է՝ չնայած երեք առանցքային ֆուտբոլիստների կորստին’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Գրողը’