‘«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը կոչ է անում ՃՈ կողմից ներկայացված տուգանքները բողոքարկել դատարանում’

935

«Դո՛ւրս մեր գրպանից»  նախաձեռնությունը կոչ է անում չվճարել ՃՈ կողմից ձեզ ներկայացված տուգանքները և դրանք բողոքարկել դատարանում: Արդեն բողոքարկված տուգանքների 70-80 %-ը չեղյալ են հայտարարվել դատարաններում և արդարացվել են վարորդները: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել  է նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:

Հարգելի վարորդներ

«Դո՛ւրս մեր գրպանից»  նախաձեռնությունը կոչ է անում չվճարել ՃՈ կողմից ձեզ ներկայացված տուգանքները և դրանք բողոքարկել դատարանում: Արդեն բողոքարկված տուգանքների 70-80 %-ը չեղյալ են հայտարարվել դատարաններում և արդարացվել են վարորդները: Սա խոսում է այն մասին, որ տուգանքների մեծ մասը կատարվում է օրենքի խախտումներով և բողոքարկելու դեպքում դուք կարող եք չվճարել տուգանքները: Մյուս կողմից, բողոքարկելով տուգանքները, դուք ակտիվ մասնակցություն եք ունենում ընդհանուր պայքարին, որի տևականության դեպքում մենք կհասնենք մեր պահանջների իրականացմանը, որն է՝ ունենալ ապահով և արդար երթևեկության միջավայր: Ձեր ցանկության դեպքում մենք պատրաստ ենք ձեզ օգնել բողոքարկման և դատական պրոցեսներում: Դրա համար ընդամենը դիմե՛ք մեզ: Բողոքարկելու համար պետք է ներկայացնեք տուգանքի մասին վկայող նամակը և անձնագրի պատճենը:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորը վարկո՞վ է «վայելել Ռիոն», ԱԱ-2014 եզրափակիչը և «Ռասել Քրոուին»’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ-ն կհաստատի 2015 թ. ռուսական նավթամթերքի՝ առանց մաքսատուրքի մատակարարումների նոր ինդիկատիվ բալանսը’